Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է։
«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը:
Հ.գ.Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ. Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն և դիմել ակնաբույժի»,- գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանին փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
- Կոչուբաև. Շտապ օգնության բրիգադը Լևոն Քոչարյանին հոսպիտալացնում է
- Բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան