Առանց կողմերի համաձայնության՝ մենք չենք կարող որևէ գործողություն կատարել. Զառա Ամատունի
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր։ Միաժամանակ կարողացել ենք Ստեփանակերտի հիվանդանոց փոխանցել որոշակի քանակությամբ բժշկական պարագաներ»,- լրագրողներ հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում էլ հնարավոր կլինի շարունակել աջակցությունը՝ կազմակերպելով թե բուժառուների, թե մարդասիրական օգնության տեղափոխություն։
«Այլ և այս հարցերով զբաղվելու միակ հնարավորությունը կողմերի, որոշում կայացնողների համաձայնությունն է, որը միայն կարող է երաշխավորել թե մարդասիրական օգնության, թե մարդկանց օգնելու հնարավորությունը, թե տեղաշարժի անվտանգությունը։ Առանց որոշում կայացնող կողմերի համաձայնության՝ մենք չենք կարող որևէ գործողություն կատարել»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞ր կողմն է խոչընդոտում, Զ. Ամատունին պատասխանեց. «Ոչ մի կողմին մենք չենք կարող մատնանշել, կողմերի հետ երկխոսությունը կոնֆիդենցիալ է, հանրության հետ չի նախատեսվում կիսվել բովանդակային մասով»։
Ինչ վերաբերում է Հայաստանից բժիշկների Արցախ տեղափոխելուն, ԿԽՄԿ ներկայացուցիչն ասաց. «Մեր կազմակերպությունը չի կարող նման գործելաոճ որդեգրել, աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ՝ համագործակցելով համապատասխան պատկան մարմինների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր
- ԿԽՄԿ-ից խնդրում ենք նաև ապահովել պատրաստակամ բժիշկների մուտքն Արցախ. Մանկական վիրաբույժ
- Վիրավորներին Արցախից անհապաղ տեղափոխել Հայաստան. Բժիշկները հավաքվել են ԿԽՄԿ դիմաց
- Զոհերի ու վիրավորների քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան
- Արցախում չկա այնպիսի ընտանիք, որ չունենա զոհ, վիրավոր, անհետ կորած. Մետաքսե Հակոբյան
- Արցախցի վիրավոր կնոջը տեղափոխել են Ադրբեջան
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել