Ընկերս զոհվեց․․․հերոսի վերջն անմահությունն է, սգալ չկա․․․
Հենրիկ Մարգարյանը գրում է․
«Արայիկ Գագիկի Մաթևոսյան (Ակի)
2020թ․-ի սեպտեմբերին արձակուրդի մեջ էր ։ Կռիվը նոր սկսած՝ հասավ Եղնիկներ։«Արեգասարի » համար մարտ էր գնում , առանց զենքի (զենքը դեռ չէր ստացել) բարձրացավ մարտի (ճամփից ճարել էր)։Ուժեղ կռվեց։ Վիրավորվեց։ Չէր գալիս, խաբելով տարա թողեցի հոսպիտալ։ Ապաքինվեց, վերադարձավ շարք։ Կռվից հետո պայմանագրի ժամկետը լրացել էր , կարող էր զորացրվել , չզորացրվեց ՝ մնաց Եղնիկներում ։ Որդու ծնվելուց ճանապարը արդեն փակ էր , հնարավորություն կար գալու , բայց վերադառնալը հնարավոր է չստացվեր՝ չեկավ ։Որդուն չտեսավ ։
Կռվելուց՝ լավ էր կռվում։
Խմելուց՝ լավ էր խմում։
Գժվելուց էլ՝ լավ գժվում էր ։
Ընկերս զոհվեց արժանապատիվ, զենքը ձեռքին ՝իրեն վայել։
Հերոսի վերջը անմահությունն է, սգալ չկա։
«Ակի»-ով դաստիարակենք մեր երեխեքին, որ Հայրենիք ունենանք»։