Բացի հայ ժողովրդից,Նիկոլ Փաշինյանն արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված․ Թևանյան
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացնելով գործողությունների պլանը, ասաց, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը։
«Սա ինչու եմ կրկնում, որովհետև գիտեմ, որ կան մարդիկ, որոնք արդարացիորեն պահանջում են կամ խնդրում կամ հարցնում, թե ինչ կարելի է անել այսօր Արցախում գտնվողների համար։ Մենք , իհարկե, մեզ համար որպես այլընտրանքային իշխանություն ծրագրեր, խնդիրներ ենք ձևերպում ու լուծումները պատկերացնում, բայց Արցախին օգնելու համար պետք է իշխանությունը գործողություն անի, որովետև իշխանությանն է պատկանում այդ դերակատարումը։ Ու քանի որ մենք հնարավորություն չունենք այդ գործողությունները կատարելու, դրա համար ենք ասում, որ մեր գլխավոր խնդիրն այստեղ իշխանափոխություն իրականացել է։ Եվ դատելով ամենից՝ մենք մեր հետևողական ջանքերով հասնելու ենք նպատակի իրագործմաը, որպեսզի փրկենք արցախահայություանը, Հայաստանի գոյությունն ապահովենք, նաև ՝զարգացում մեր երկրի համար»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով, եթե նախկինում կար կարծիք, որ միջազգային հանրության շրջանում կար համաձայնություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, ապա հիմա ակնհայտ է, որ բացի հայ ժողովրդից, նա արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված։
«Աշխարհը հիմա նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ, արդյո՞ք հայ ժողովուրդը կարող է սեփական ջանքերով փոխել իրավիճակն ու չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված,թե ինչպիսի ճակատագրին կարժանանանք»,- ասաց նա։
Թևանյանը նաև նշեց, որ դիմել էին գործարար աշխարհին՝ կա՛մ նախաձեռնությամբ, կա՛մ չխոչընդոտելով միանալ գործադուլին։
Անդրանիկ Թևանյանն ընթերցեց փոքր ու միջին բիզնեսի տարբեր ներկայացուցիչների անունները․ •
•Anriva Tour
• Hayat Project
• Bagel Shop
• Areal Travel
• Vol1
• Any Wish Tour
• MonAngel shoes
• Hair by Narek
• Drakht Restaurant
• 1896.evn
• Bzbzik toys
• Sam Travel
• Teli Armenia
• Pinata Armenia
• Pregomesh
• Նարեկածին/Narekatsin
• EY Armenia
• GG
• Sintra Cafe & Restaurant
• MURADiAN
• Մանրուք, Մարջան, Ապարանջան
• HellasLab Հունագիտության կենտրոն
• FAINA
Առանձին հայտարարություն է արել մշակութային գործիչ Աննա Մայիլյանը, ընթացքում միացավ նաև՝ Modern living ընկերությունը։
Ինչ վերաբերում է պայքարին միացած ուսանողությանն, ապա Թևանյանն ասաց, որ պայքարի շարժիչը՝ ուսանողությունն է։
«ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն ամբողջությամբ միացել է, բայց մենք սպասում ենք ամբողջ համալսարանին։ ԵՊԲՀ-ի, Սլավոնականի, Կոնսերվատորիայի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողները։ Մեր ունեցած տեղեկություններով Սլավոնական համալսարանի ղեկավարությունը մի պահ դարպասները փակել է, հետո ՝ ընկրկել։ Որեմն չփորձեք հանկարծ ուսանողության դեմ կանգնել, անվանական խայտառակ կանենք, փոխանակ գաք միանաք, որ էդ երեխեքը վաղը գնդակոծության տակ չհայտնվեն, այ անգրագետներ»։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդները շատ լավ գիտեն, որ առանց Արցախի` Հայաստան չի լինելու․ Արտակ Զաքարյան
- Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
- Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը , Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանան, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա․ Նարե Սիմոնյան
- Կա՛մ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կա՛մ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին