Բաքուն հայտնել է, որ դժվարություններ են առաջանալու Ղարաբաղի ինտեգրման գործընթացքում
Ղարաբաղի հայերի ինտեգրումը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին դժվար է լինելու, և պետք է պատրաստ լինել, որ որոշ բնակիչներ չեն ընդունի այդ քաղաքականությունը և կորոշեն հեռանալ: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը
«Երբ մենք խոսում ենք վերաինտեգրման մասին, նկատի ունենք Ղարաբաղի հայերի խաղաղապահ վերաինտեգրման մոդելը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին։ Դժվարություններ կլինեն, դա ոչ ոք չի ժխտում։ Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական տեսլական, այն մեզ թույլ է տալիս առաջ շարժվել վերաինտեգրման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք պետք է իրատես լինենք՝ կլինեն մարդիկ, ում դա դուր չի գա և չեն ընդունի, և մարդիկ պետք է ընդունեն դա և հարգեն: Կան որոշակի պարտավորություններ և պարտականություններ, որոնք պետք է հաշվի առնել իրավունքները պաշտպանելիս: Կարող են լինել այնպիսիք, ովքեր չեն ընդունի դա և կնախընտրեն ապրել այլ երկրում: Սա նրանց որոշումն է: Մենք հարգում ենք նրանց որոշումները»,-ասել է Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է եղել 7-8 տասնյակ անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը. Աբրահամյան
- Թող իր չորս երեխաներին հանի գնդակահարի, ես էլ Ստեփանակերտի մեջտեղը պատրաստ եմ գնդակահարվել.Սփյուռքաարցախցի
- Թե բա «ինտեգրացիա»...․ Կարեն Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան