ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի շուրջ, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց առաջարկները: Այդ պատճառով էլ ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել իր անունից: «ՌԻԱ նովոոստին» գրում է, որ այդ մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարարը։ Արտաքին հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող ԵՄ համատեղ հռչակագիրը իբր արգելափակվել է Բուդապեշտի կողմից։
«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին՝ կապված Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարության հետ, ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի շարք այլ անդամ երկրներ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն կոնսենսուս չհաջողվեց ձեռք բերել, ուստի ԵՄ-ն Բարձր ներկայացուցճի անունից տարածեծ հայտարարությունը»,- գրել է Սիյարտոն սոցցանցում։
Նա ասել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է անցկացնում, որի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը «մանրամասն խոսել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։
«Այստեղ Հունգարիայի դիրքորոշումը նույնպես հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, երկար տարիներ և տասնամյակներ անց եկել է ժամանակը վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին, միակողմանի հայտարարությունները դրան չեն օգնում, բայց ՄԱԿ-ը տալիս է դրանք անձամբ քննարկելու հիանալի հնարավորություն»,-գրել է Սիյարտոն:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ն բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
- ԵՄ-ն քննարկել է Ղարաբաղում Բաքվի գործողություններին արձագանքելու տարբերակներ
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները