«Նիկոլ դավաճանից» բացի պետք է օգտագործել առաջնահերթ «Նիկոլ թշնամի». Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն անձամբ և նրան սպասարկող խունտան հանցակից է Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը։ Սրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև թշնամի»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետև դիմեց ոստիկաններին. «Վաղուց այլևս չեք ծառայում ՀՀ-ին, ծառայում եք մեկ բռնապետի, ով սպասարկում է Ալիևի և Էրդողանի շահերը։ Ձեր ծառայությունը, երեկվա և այսօր առավոտվա գործողությունները երբեք չփորձեք արդարացնել նրանով, որ ծառայում եք Հայաստանին։ ՀՀ պետական շահը թելադրում է, որ դուք դադարեցնեք թշնամու պաշտպանությունը։
Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հենարան՝ Հայաստանի ուժային կառույցները։ Նրա պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք Հայաստանի պաշտպանությունը»։
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»։
Ոստիկանները էլ իրենց հերթին վահաններով մեծ աղմուկ բարձրաձրացրեցին։
««Նիկոլ դավաճանից» բացի պետք է այս պահից օգտագործել առաջնահերթ «Նիկոլ թշնամի»»,- ասաց Սաղաթելյանը։
Ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ, թշնամի»։
«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, վաղը տեղի է ունենալու Սյունիքում, Գեղարքունիքում, Հանրապետության հրապարկում։ Նիկոլն ամեն օր պատերազմը մոտեցնում է, Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունը, գաղթը հասնելու է Երևան։ Եթե երեք տարի առաջ մեր ներկայացրած փաստերին հավատայիք, այս վիճակը չէր լինի։ Դեռ ուշ չէ, դեռ ամեն ինչ վերջացած չէ, եկեք, միացեք, օգնեք մեզ, ազատվենք ներքին թշնամուց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայատարարեց որ այսօր մինչև ժամը 18:00 շարունակվելու են անհնազանդության ակցիաները, կոչ արեց մարզերի բնակիչներին դուրս գան իրենց մարզկենտրոններ, ինքնաբուխ կազմակերպեն ցույցեր, բողոքի ակցիաներ, այլ ճանապարհ չունեն։
«Շրջեք քաղաքում, մտեք սրճարաններ, պարզապես բացատրեք, որ այսօր Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, որը մյտնելու է յուրաքանչյուրի տուն, համոզեք մարդկանց՝ միանալ մեզ։ Մենք մեր առջև դրված խնդիրները կարող ենք լուծել բացառապես այն դեպքում, երբ որ Երևանի փողոցերում, հրապարակներում ունենանք մեր ժողովրդի անհաղթահարելի ուժ։ Այդ դեպքում այս ոստիկանները չեն կարողանալու պաշտպանել այդ թշնամուն։
Մեր նպատակն է՝ առաջիկա օրերին անհնազանդության ակցիաներով, դասադուլներով, գործադուլներով հասնենք այն վիճակին, որ այս իշխանությանը ծնկի բերենք։
Այսօր ժամը 18:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին երեք նախագահներից ոչ ոք Հայաստանի ղեկավար չպետք է լինի. Մանուկյան
- Այժմ ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան
- Նիկոլ Փաշինյանը ժողովրդից վախենալով՝ իր որոշումների մեջ փոփոխություններ է մտցնում. Վազգեն Մանուկյան
- Բերման ենթարկված Անդրանիկ Թևանյանը կոչով է դիմել
- Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք
- Ոստիկանապետից մինչև շարքային հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը. Իշխան Սաղաթելյան
- Դրանց այստեղ, այն շան օրին կգցենք, որ մկան ծակին հազար թուման կտան.Թևանյանը՝ իշխանական օլիգարխների մասին
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Անդրանիկ Թևանյան
- Ուշ չի, ժողովու՛րդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու,Գեղարքունիքն էլ, մի՛ կոտրվեք․ Իշխան Սաղաթելյան
- 3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյանը քաղաքական ուժերին հրավիրում եմ ՀՅԴ գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին