Այժմ ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան
«Ես չեմ մերժում, որ նման տարբերակ կա, բայց հաշվի առնենք, որ եթե Նիկոլը մնում է, իրեն ձեռք չես տալիս, փաստորեն, Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, անընդհատ շարունակվելու են պատերազմները, պարտությունները»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, որ ունե՞ք ճանապարհային քարտեզ, եթե իշխանափոխության դեպքում Ադրբեջանը հարձակվի ՀՀ վրա, ինչպե՞ս եք կանխելու այդ ագրեսիան։
Վ.Մանուկյանն ասաց, որ հաջորդ հարցը լինելու է Սյունիքը, քանի որ, ինչպես Էրդողանն ասել է, Սյունիքի համար պայմանավորվել են։
«Փաշինյանը մեծ մասամբ մինչև հիմա ոչ թե ստորագրում է ու տալիս է, այլ համաձայնվում է, հետո աչքերը փակում է, երբ որ սկսվում է ռազմական գործողությունները, ասում է՝ ի՞նչ անեմ։ Փաշինյանի դեպքում անընդհատ ունենալու ենք պատերազմ, Հայաստանի կործանում»,- ասաց քաղաքական գործիչը։
Ըստ Վազգեն Մանուկյանի, այս իրավիճակն էապես տարբերվում է «Փրկության» և «Դիմադրության» շարժումներից։
«Առաջին դեպքում ժողովրդի մեծ մասը շփոթված էր, կողմնորոշված չէր։ Երկրորդ դեպքում Փաշինյանը որոշակի կշիռ ուներ հասարակության մեջ, այժմ ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է, և այս անգամ արդեն խուսափել պարտությունից չի կարող։
Արցախի դեպքերը վերջին կաթիլն էր, բայց ժողովրդին կազմակերպելով, միասնությունն ապահովելով պետք է առաջ գնալ։ Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում։
Ընդդիմությունը շատ վճռական է, բավականին խելոք, գրագետ մարդիկ կան, կարծում եմ, այս պայմաններում հաղթանակն ապահովված է»,- ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ժողովրդից վախենալով՝ իր որոշումների մեջ փոփոխություններ է մտցնում. Վազգեն Մանուկյան
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Չլինի Նիկոլը՝ չեն լինի պայմանավորվածությունները. Վազգեն Մանուկյան