Իրական երկխոսությունը Ադրբեջանի և Ղարաբաղի ղեկավարության միջև միայն կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը.Միրոսլավ Յոնչա
«Զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրման: Ադրբեջանական զինված ուժերը հատեցին շփման գիծը, մահվան դեպքերի մասին տեղեկություններ ստացվեցին, այդ թվում նաև քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև մի քանի հազար մարդիկ տարհանվեցին շրջաններից»,- Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ լսումների ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի գլխվոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յոնչան:
Նա հայտնեց, որ ՄԱԿ-ը տարածաշրջանում չէ և չի կարող հաստատել այդ տվյալները և ներկայացրեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունը, որ վերսկսվել էին ռազմական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք են զոհվել:
Միրոսլավ Յոնչան տեղեկցրեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանձնակատար Ֆորկեր Տյուրկը նույնպես արձանագրել է, որ զինված ուժ է կիրառվել քաղաքացիական անձանց դեմ:
ՄԱԿ-ի գլխվոր քարտուղարի տեղակալը փոխանցեց Գուտերեշի կոչը՝ արձանագրել երկարատև խաղաղության գործընթաց և աշխատել համաձայնագրի ուղղությամբ, որի հիմքում կլինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում խստագույնս հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պահանջներին, և շարունակել կատարել իրենց հանձնառություննրը, հատկապես նրանք, որոնք կապված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային նորմերի հետ»,- փոխանցեց Միրոսլավ Յոնչան:
Նա հիշեցրեց, որ սրացումը տեղի ունեացավ այն ժամանակ, երբ նախորդ օրը հումանիտար բեռները երկու ուղղություններով հատել էին Արցախի սահմանը:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնել վերջին դեպքերի մարդասիրական հետևանքների վերաբերյալ՝ տարածաշրջանում բնակվող առանց այն էլ խոցելի բնակչության համար՝ հիշեցնելով, որ արդեն մի քանի ամիս խիստ սահմանափակ է բժշկական և այլ առաջին անհրաժեշոտության պարագաները: ԿԽՄԿ գնահատել է, որ իրավիճակն կխորացնի նրանց տառապանքը»,-ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:
Նա հայտնեց, որ վերջին իրադարձությունները պետք է դիտարկել հրադադարի կանոնավոր խախտումների շրջանակում
«Կոչ ենք անում տևականորեն վերջ դնել բոլոր մարտական գործողություններին, իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, տառապանքների և միջազգային աջակցություն վայելող խաղաղության ջանքերի խափանմանը»,-ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը և, նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է գերակայություն լինի, հավելեց. «Իրական երկխոսությունը Ադրբեջանի կառավարության և Ղարաբաղի տարածաշրջանի ղեկավարության միջև միայն կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագայի կայուն ընթացքը»:
Միրոսլավ Յոնչան հայտնեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին, եթե հասանելիություն ունենա տարածաշրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգելու համար». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
- Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
- Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան