Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պարեկային ժամ սահմանել. Նաիրա Զոհրաբյան
«Այն , ինչ տեղի ունեցավ Արցախում՝ 21-րդ դարի ցեղասպանություն է»,-ասուլիսում արձանագրեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարեց, որ եթե Հայաստանում հայրենասեր իշխանություն լիներ ապա կհավաքագրեր Արցախում երեխաների, կանանց սպանության դեպքերը և միջազգային դատարաններում դատի կտար Ադրբեջանին:
«Քանի որ մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ, հատուկ, միտումնավոր հայտարարեց, որ այդ պահին ԼՂ խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում, դրանով կանխորոշեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը»,- ասաց բանախոսը:
Զոհրաբյանը համաձայնեց Արարատ Միրզոյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում արտահայտած մտքի հետ, որ Արցախում չկան հակամարտության կողմեր, այլ կան ոճրագործներ և զոհեր, բայց նկատեց, որ Միրզոյանը ամենը չի ասել, օրինակ այն, որ ադրբեջանցիները կրակ են բացել կողաշրջված մեքենայից դուրս վազած երեխաների վրա:
«Բայրամովը ձեր մռթին հասցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասելով, որ դուք ստում եք, քանի որ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ բնակչությանը սպառնալիք չկա»,-ասաց Զոհրաբյանը և դիմեց Միրզոյանին՝ ասելով, որ վերջինս պետք է հրաժարական տա, քանի որ նրա ճիշտ խոսքին սուտ խոսքով հակադարձել է Նիկոլ Փաշինյանը:
Զոհրաբյանը դիմեց կառավարության անդամներին՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված է և նրանք պետք է հրաժարական տան, իսկ ՔՊ խմբակցության անդամները պետք է միանան ընդդիմադիրների իմպիչմենտի գործընթացին:
«Մի մտածեք, թե Նիկոլ Փաշինյանը գնահատելու է ձեր՝ սմերտնիկ լինելը, նա ոչինչ չի գնահատելու, նա այս պահին զբաղված է իր և ընտանիքի անվտանգության հարցերը լուծելով»,-հայտարարեց նախկին պատգամավորները:
Նա հայտնեց, թե քիչ առաջ իրեն տեղեկացրեց, որ ոստիկանական տարբեր համակարգի ներկայացուցիչներ հրաժարականներ են ներկայացրել և դիմեց բոլոր պաշտոնյաներին և պետական ծառայողներին, որ հրաժարական տան և դուրս գան փողոց:
«Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պարեկային ժամ սահմանել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և համոզմունք հայտնեց, որ նա գնալու քաղաքացիական բախումների, բայց ժողովուրդը խափանելու է այդ ծրագիրը:
Բանախոսը բոլորին կոչ արեց չվախենալ բուհերից հեռացվելուց ու աշխատանքները կորցնելուց և դուրս գան պայքարի:
Հարակից հրապարակումներ`
- «Խեղդում ա, խեղդում ա». ոստիկանները գետնին են գցում անչափահասին
- Բերման ենթարկեցին ԱԺ պատգամավորին
- Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և ռազմական ֆինանսական օգնություն ցուցաբերել Երևանին
- Արարատ Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում
- Ոստիկանները բռի ուժ կիրառելով տանում են քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան