Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը , Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանան, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա․ Նարե Սիմոնյան
«Երևի ես իմ խոսքը պետք է սկսեի Արցախի մասին պատվելով, բայց այսօր առավոտյան ոստիկանների պահվածից հետո, ես իմ տեղը չեմ գտնում։ Ոչ նրա համար, որ նա ինձ ադրբեջանցի անվանեց ու խփեց, այլ փորձում եմ պատկերացնել Արցախում մի մայր, որը 24 ժամ իր երեխայից լուր չունի, հանկարծ մտնում է համացանց և տեսնում է, որ հայ ոստիկանը դաժանաբար ծեծում է իր 17-18 ամյա երեխային։ Տեսնում է, որ հայ ոստիկանը ադրբեջանցի է անվանում իրենից հեռու մնացած, կներեք՝ նաև անտեր մնացած երեխային»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց շուշեցի Նարե Սիմոնյանը և շարունակեց․
«Ես ամաչում եմ՝ ոչ թե նրա համար, որ հարված եմ ստացել, այլ որ ադրբեջանական լրատվականները չարախնդում են՝ ասելով Երևանում ոստիկանները ծեծել են շուշեցի կնոջ։ Նրանք ուզում են մեզ թշնամացնել ՝ սահմանից դուրս և այս շենքում, որ օկուպացրել են իշխանությունը։ Հարգելի ոստիկաններ, մարդիկ, որոնք պատվով են կրում իրենց ուսադիրները, խնդրում եմ ՝ խելքի բերեք, կարգրի հրավիրել սև և կարմիր բերետավորներին, ամոթ է այս ամենը։ Թույլ մի տվեք, որ ուսանողները՝ Երևանից,թե Արցախից, իրենց օտար զգան այստեղ։ Հավատացեք, օկուպացիոն ռեժիմը ինքան մեզ է ատում, այդքան էլ՝ Ձեզ է ատում, դրա համար է ամեն ինչ անում ժողովրդի հետ թշնամացնելու համար։ Դրա համար է Ձեզ ստիպում, որ գնաք Եռաբլուր և քաշքշեք մեր հերոսների ծնողներին, իրենք էլ գիտեն, որ գնալու են, մենք և դուք պետություն պետք է պահենք։ Մենք ձեզ համար էլ ենք պայքարում, ձեր ընկած հերոսացած ընկերների համար էլ ենք պայքարում»։
Անդրադառնալով իրականացվող անհնազանդության ակցիաներին Նարե Սիմոնյանն ասաց, որ տեսնում է շատ քաղաքացիների, որոնք ապրումակցում են, կան քան քաղաքացիներ, որոնք ասում են՝ հասկանում են, բայց ինչ անեն, ուզում եք այստե՞ղ էլ նույնը լինի։
«Ո՛չ չենք ուզում, դրա համար ենք պայքարում, որ չլինի։ 2020թ․-ի սեպտեմբերի 26-ին ես չէի կարող պատկերացնել, որ մի օր Շուշին եմ կորցնելու։ Երկու տարի անց սահմանամերձ է դարձել Ջերմուկը։ Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը , Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանան, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա․․․ դո՛ւրս եկեք, փրկենք մեր հայրենիքը»,- ասաց շուշեցին։
Անդրադառնալոց Արցախում տիրող իրավիճակին, Նարե Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս Արցախում մարդիկ այս անորոշ օրերին, հուսահատ, ցեղասպանվելով հայացքները հառել են մայր Հայաստանին։
«Աշխարհի ոչ մի անկյունում, ոչ մի դպրոցում այդքան չի հնչել մայր Հայաստան բառերը, որքան Արցախի դպրոցներում։ Հիմա նրանք սպասում են մեր և իրենք փրկությանը, հայրենիքի փրկությանը։ Խնդրում եմ դուրս եկեք պայքարի, մի կողմ թողեք պառակտվածությունը, վիրավորանքը, դուրս եկեք պայքարի, որ Երևանը փրկենք։ Դուրս եկեք պայքարի, որ մի սրիկա, ասես բարեգործություն անելով ընդունում է 40 հազար արցախցու, 40 հազար հայի, որոնք ունեն նույն անձնագիրը, ինչ ձեզանից յուրաքանչյուրը։ Արցախը չի հանձնվել, Արցախը մինչև վերջ պայքարել է։ Արցախն արել է ամեն ինչ ,քան ցանկացած երկիր կարող էր պատկերացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Կա՛մ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կա՛մ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու․ Իշխան Սաղաթելյան
- «Հեռու գնա, ասում եմ» Ոստիկանը հարվածում է Նարե Սիմոնյանին
- Չենք կարող հրաժարվել պայքարից, որովհետև Եռաբլուրում մի բանակ ունենք. Շուշեցի Նարե Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան