Նարեկ Մալյանը կալանավորվեց
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ երկու ամսով կալանավորել են ակտիվիստ Նարեկ Մալյանին։
«Արամ Զավենիչի կուսակցության խորհրդի ոչ վաղեմի անդամ դատավորը կարդաց Մալյանին 2 ամսով կալանավորելու որոշում։ Մինչ այդ մերժել էր մեր բացարկը. վստահեցրել էր, որ ի զորու է անկողմնակալ լինել»,- գրել է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ դատավորը Մասիս Մելքոնյանն է։
Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր
- Մալյանի գործը քննելու է ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ԱԱԾ քննչականը․ Մելիքյան
- Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»
- Ձերբակալել են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան