Ուսանողուհի. Մեր եղբայրներն ընտրել են արժանապատիվ մահվան ճանապարհը, կարմիր բերետավորներից վախենալու պատճառ չունենք
«Ակցիաների ընթացքում շատ ուսանողների բերման ենթարկեցին, ու կարծում եմ, որ դա է պասիվության պատճառը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի ուսանողուհին՝ համոզմունք հայտնելով, որ շատերը դեռ կմիանան պայքարին։
«Դասախոսները ևս մեր կողքին են, ողջ ժողովուրդը հասկացել է ներկա իշխանությունների իսկական դեմքը։ Մենք Ադրբեջանի հետ չենք կարողացել ապրել, եթե պիտի այդպես ապրենք, ավելի լավ է արժանապատիվ մահն ընտրել։ Կարծում եմ, որ եթե մեր եղբայրներն ընտրել են արժանապատիվ մահվան ճանապարհը, ու չեն վախեցել թշնամուց, մենք այստեղ կարմիր բերետավորներից և իշխանության այլ ստրուկներից վախենալու պատճառ չունենք ու պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու»,-ասաց նա։
Արցախցի ուսանողներից մեկն էլ, որն իր հայրենակիցների հետ փակել էր կենտրոնական փողոցներից մեկը, նշեց, որ թեև ներկա պահին Արցախում հանգիստ է ու կրակոցներ չկան, բայց անորոշություն է.
«Հաց չկա, շրջափակման մեջ են։ Ես միայն մեկ խնդրանք ունեմ, եկեք հավաքվենք, գոնե միջանցք տան, մեր հայ ազգին ազատենք, քանի որ Արցախի մասին խոսելն արդեն ուշ է»,-ասաց նա։
Արցախի մեր հայրենակիցները ևս մեկ անգամ պնդեցին, որ ադրբեջանցու հետ խաղաղ ապրել հնարավոր չէ.
«Ո՞նց կարող է իր երեխուն մորթած թուրքի հետ մարդ ապրի, երեխուն տանի թաղի ու գա ապրի։ Բան չունեմ ասելու, կարող է լինեն մարդիկ, որ տեղ չունենան ապրելու ստիպված մնան ապրեն, բայց ոչ մեկ չի համաձայնվի թուրքի հետ ապրի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին