Շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հրաժարվել է միջազգային մրցաշարի մասնակցությունից ու միացել հացադուլին
Շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը, իրավիճակով պայմանավորված, Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է։
«Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
Լինելով սպորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ կոչով դիմել հատկապես սպորտում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ միանալ ու Պայքարել»,-գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Զանգվածային հացադուլ ենք հայտարարում. Հավաք ԱԺ-ի դիմաց
- Այս ընտրություններով սկսվել են խորքային գործընթացներ․ Սուրեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին