Հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Անդրանիկ Թևանյանին տարել են քաղմաս։
Հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում։ Առանց քաոս ստեղծելու իշխանությունից հեռանալու փոխարեն, նրանք երկիրն անկառավարելի վիճակի են տանում։
Մահաբերն առանց արյան չի ցանկանում հեռանալ, հիմա էլ Երեւանում է ցանկանում արյուն թափել։
ՔՊ-ի անդամները, ուժային կառույցները պետք է լավ մտածեն իրենց գործողությունների մասին։
Հ.Գ. Մարտի 1-ի գործով երբ դրանք նորից հետաքննություն սկսեցին ու ոստիկանների սկսեցին թիրախավորել, ես դեռ այն ժամանակ էի գրել, որ երբ իրենք ստիպված լինեն ոստիկաններ հանել ժողովուրդի դեմ, ապա այդ ոստիկանները հիշելու են դա ու հասկանալու են, որ իրենք եւս կարող են պատժվել դրա համար, երբ ժամանակը գա»։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված Անդրանիկ Թևանյանը կոչով է դիմել
- Մոսկովյան փողոցը նույնպես փակեցին
- Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք
- Երևանի մի շարք փողոցներ փակվել են
- Ակցիայի մասնակիցները դադարեցրին փողոցների արգելափակում, առավոտ 7:30-ից այն վերսկսելուն նախապատրաստվելու համար
- Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան