Նիկոլ Փաշինյանը ժողովրդից վախենալով՝ իր որոշումների մեջ փոփոխություններ է մտցնում. Վազգեն Մանուկյան
«Երբ երեկ հայտարարում էի 10։00-ին շրջափակվելու է Հայաստանի կառավարության շենքը, արդեն ենթադրում էի, որ կա ինչ որ երկրորդ տարբերակ՝ կամ շենքը փոխվի, կամ նիստի ժամը, իրենք ժամը փոխեցին»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն կառավարության շենքում է, նիստը մեկնարկել է։
Մանուկյանն ասաց, որ արդեն բերման են ենթարկել են իրենց անհնազանդության ակցիաների մի շատ մասնակիցների։
«Սպասվող բան էր»,- նշեց նա։
Հարցին՝ հնարավոր չէ՞ր ավելի շուտ հավաքվել կառավարության մոտ, Մանուկյանը պատասխանեց. «Այդ դեպքում նիստը շուտ կանեին կամ այլ շենքում։ Կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից վախենալով՝ իր որոշումների մեջ փոփոխություններ է մտցնում»։
Նա տեղեկացրեց, որ կշարունակեն իրենց անհնազանդության ակցիաները, ժամը 18։00-ին հանրահավաքում կամփոփեն այս երկու օրվա ընթացքում կատարվածը, կներկայացնեն՝ ինչ է պետք անել։
«Պետք է քննարկենք ի՞նչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչ է տեղի ունենում Արցախում։ Միայն իշխանափոխությունով չէ»,- ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստն այսօր մեկ ժամ շուտ կմեկնարկի
- Բերման ենթարկված Անդրանիկ Թևանյանը կոչով է դիմել
- Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք
- Դրանց այստեղ, այն շան օրին կգցենք, որ մկան ծակին հազար թուման կտան.Թևանյանը՝ իշխանական օլիգարխների մասին
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Երևանի փողոցներում է որոշվում Արցախի,Սյունիքի, Գեղարքունիքի, մեր հայության, պետականության ճակատագիրը. Մանուկյան
- Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան