Վահե Դավթյան. Չեմ կարծում, որ այսօր արցախցին պատրաստ է ապրել Ադրբեջանում, քանի որ դա լինելու է ցեղասպանական գործընթաց
«Բոլոր այն ձեռքբերումները, որոնք եղել են դիվանագիտական դաշտում, հատկապես վերջին շրջանում մսխվեցին, ուստի խնդիրը գտնվում է դիվանագիտական դաշտում, բայց այդ դիվանագիտական լուծումները տալու համար մեզ նախևառաջ անհրաժեշտ է ներքին քաղաքական լուծումներ,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Փորձագետը կարևորեց իդեոկրատ կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, որը պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն Հայաստանի և Արցախի ապագայի համար։
Այն հարցին, թե արդյո՞ք արցախցիների և ադրբեջանցիների միջև խաղաղ համակեցություն հնարավոր է, Դավթյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ այսօր արցախցին պատրաստ է ապրել Ադրբեջանում, քանի որ դա լինելու է ցեղասպանական գործընթաց և այն ոճրագործությունը, որը նախաձեռնվել է Արցախի և ողջ ժողովրդի նկատմամբ, կստանա իր վերջնական դրսևորումը՝ հասնելով իր կուլմինացիային։
Երկրորդ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է, որ արցախցիներն ապրեն իրենց հետ՝ ունենալով Նախիջևանի նախադեպը և փորձելով հայաթափել Արցախը՝ թույլ չտալով որևէ խմորումներ, այլընտրանքային մտահաղացումներ ու նախագծեր»։
Էներգետիկ անվտանգության փորձագետը նշեց, որ Արցախն օրգանապես կապված է Հայաստանի հետ, և ստեղծված իրավիճակը մեծ սպառնալիք է նաև Հայաստանի համար.
«Մասնավորապես Արցախն ու Սյունիքը միասնական աշխարհաքաղաքական օրգանիզմներ են։ Խնդիրը, որն ակնհայտ է՝ Հայաստանի հյուսիսը հարավից անջատելն է, պետք չէ մասնագետ լինել այս ամենը հասկանալու համար»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան