Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:
Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն չէ:
Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով շարժի ու գործելու հնարավորությունները:
Առհասարակ Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով»:
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է. ՀՀ ՄԻՊ
- Արցախում չկա այնպիսի ընտանիք, որ չունենա զոհ, վիրավոր, անհետ կորած. Մետաքսե Հակոբյան
- Արցախցի վիրավոր կնոջը տեղափոխել են Ադրբեջան
- Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան
- Արցախից ասում են՝ մի բան արեք. Ակցիայի մասնակից
- Հաթերքում այսօր ադրբեջանցիները խաղաղ բնակչի են սպանել. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան