Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաձգում է ներկայացումները
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաձգում է այս ամսվա ընթացքում նախատեսված ներկայացումները։
«Հայտնի պատճառներից ելնելով՝ Թատրոնի 2023 թվականի սեպտեմբերի 22-ին նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկեմբերի 19-ը, 2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված «Տրավիատա» ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկտեմբերի 21֊ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված «Տուրանդոտ» ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ը։
Ներկայացումների տոմսերը վերադարձնել ցանկացողները իրավունք ունի վերադարձնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը:
Տոմսերի վերադարձման համար անհրաժե՛տ է դիմել Թատրոնի տոմսարկղ:
Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտնում են օերայի և բալետի թատրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին