Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Կուբան ներկայացնող Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլոյի հետ: Գոտեմարտն ավարտվեց 3:3 հաշվով ու քանի որ վերջին միավորը վաստակել էր Կուբացի մարզիկը` աշխարհի չեմպիոն դարձավ հենց նա:
Հայ ըմբիշն ԱԱ-ում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և հաջորդաբար հաղթել էր Ռումինիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Լատվիայի ներկայացուցիչներին: Նա արդեն իսկ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Արթուր Ալեքսանյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե, Տոկիոյի խաղերի արծաթե և Լոնդոնի խաղերի բրոնզե մեդալակիր է: 2014, 2015, 2017, 2022 թվականներին հաղթել է աշխարհի, 2012, 2013, 2014, 2018, 2020, 2023 թվականներին Եվրոպայի առաջնություններում: 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան