Լավրովը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է հումանիտար իրավիչակը Լեռնային Ղարաբաղում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչը քննարկել են տարածաշրջանային առանցքային ուղղություններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության հարցերը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ուղղություններով հումանիտար գործունեության հարցեր, ներառյալ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում», - ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նրանց անդրադարձել են ՌԴ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքի ներկայիս պարամետրերին։