Կարմրուկի նշաններով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը մահացել է
Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կարմրուկի վարակի նախանշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 9 ամսական Անահիտ Ա․-ն է։Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին