ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս. Լավրով
ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց «միջնորդական ծառայությունները» պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ Բրյուսելն իր »միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,- ասել Է Լավրովը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար