
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան
Ցեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վայրիմու Նդերիտուն տագնապալի է անվանել Ադրբեջանի կողմից վերջին ռազմական էսկալացիան և ընդգծել է հետագա բռնության կանխման և տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովման կարևորությունը: Այս մասին հայտնումէ News.am-ը։
«Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել էսկալացիային և առանց այդ էլ լարված իրավիճակին ու քաղաքացիական բնակչությանն այդ շրջանում ենթարկել բռնության վտանգին, ներառյալ ցեղասպանության և դրա հետ կապված չարագործությունների հավանականությունը։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բռնության կանխման և խաղաղության պահպանման համար»,- ընդգծել է հատուկ խորհրդականը։