Վարդան Ոսկանյան. Չկա ու չի լինելու թշնամու նման կանգ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Համազգային մակարդակում մեր հիմնական պատրանքներից մեկն այն է, որ մեզ թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը որպես աշխարհաքաղաքական գործոն Հայաստանը և Արցախը վերացնելու իր գործողությունների որևէ միջանկյալ փուլում իր իսկ ցանկությամբ կանգ է առնելու։
Մինչդեռ իրականում չկա նման բան, և դրա ապացույցը նաև նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո ընկած այս ողջ ժամանակաշրջանն է, երբ բարբարոսները փուլ առ փուլ առաջխաղացում են արձանագրել։
Հենց հիմա էլ այդ պատրանքին հավատացողներին թվում է, թե Արցախի, Աստված մի արասցե, կլանումից և Հայաստանի հետ ինչ-որ անհասկանալի «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ամեն ինչ հանդարտվելու է, և Բաքվի բռնապետը կանգ է առնելու։
Չկա և չի լինելու նման կանգ. թշնամին առաջ է գալու, մեզ նվաստացնելու և ոչնչացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ դրան կանգնեցնելն ունի միայն մեկ ճանապարհ՝ Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը, ինչը պետք է սկսված լիներ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, և գոնե պետք է սկսել հենց այս րոպեից, որպեսզի չկորցնենք Հայաստանն ու Արցախը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հետո բարբարոսները «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնելու մեր բակերում և տներում
- Արցախում տեղի ունեցող զարգացումներն սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին. Վարդան Ոսկանյան
- Այս գոյամարտում այլընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները․ Վարդան Ոսկանյան
- Ամոթին վերջ և արդար վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ. Վարդան Ոսկանյան
- Եթե թշնամին չպատժվի, ապա վաղ թե ուշ կրակելու է նաև Երևանի շենքերի վրա. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կասկածելի բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում