Վրաստանի վարչապետն առաջարկ է արել Երևանին և Բաքվին
Վրաստանի իշխանությունները պատրաստ են Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել կառավարական «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մեջ, որպեսզի վերջապես կայուն խաղաղություն հաստատեն Հարավային Կովկասում: «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, սյս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթի ժամանակ:
2021 թվականի վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ»։ Վարչապետը հարևաններին առաջարկել է ստեղծել կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակ։ 2022 թվականի հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում։
«Մենք պատրաստ ենք մեր հարևան ու բարեկամ Հայաստանին և Ադրբեջանին ներգրավելու այս գործընթացում, որպեսզի վերջապես կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- հայտարարել Է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին