Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է
«Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Սա ակնհայտ փաստ է, այնպես չէ, որ նոր ենք արձանագրում այդ փաստը»,-«Շողակաթ»-ի եթերում ասել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է»,- ասել է նա։
Սրբազանի խոսքով, Հայաստանի իշխանությունը բոլոր պայմանները պետք է ապահովի Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող մարդկանց համար։
«Ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի կազմում հայերի անվտանգ կեցությունը։ Վերջին իրադարձությունները դրա ապացույց են»,-ընդգծեց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան