«Ժողովուրդ». Պարզվում է՝ ոչ բոլոր ոստիկաններն են պարգևավճար ստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգևավճարները այլևս որևէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգևավճարների քանակով, այլև հիմնավորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգևավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների և այլն, չեն ստացել պարգևավճարներ, առանց հիմնավորման:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ և ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգևավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն Ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու համար: Այսինքն՝ ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգևավճարների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի այն հիմնավորումները, որը կներկայացնի ՀՀ ոստիկանութունը՝ որպես բացատրություն: Բայց ակնհայտ է, որ խրախուսվել են յուրային ոստիկանները, «պատժվել»՝ օտարները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան