ՀԵՐՔՈՒՄ. Ադրբեջանական զորք չի մտել Ստեփանակերտ
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:
Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարությանկողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,-ասված է հայտարարության մեջ։
«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանը գրել էր. «Ստեփանակերտի այս թաղամասը (Կրկժան) լրիվ դատարկ էր։ Երեկ այնտեղ էի: Քիչ առաջ անցավ խաղաղապահի զրահամեքենան։ Այս տների բնակիչներն ապաստան են գտել քաղաքի կենտրոնում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան