Վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից․ ի՞նչ է կատարվել Երևանի մետրոյում
Երևանի մետրոյում այսօր առավոտյան գնացքը խափանվել է վագոնի առջևի ձախակողմյան անիվի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
«Գնացքի տեխնիկական խափանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում
Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան»,- ասվում է Փրկարար ծառայության տարածած հաղոդրագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները