Քաղտեխնոլոգ. Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են «բայց ո՞վ է գալու սրանց տեղը»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են «բայց ո՞վ է գալու սրանց տեղը»։
Հարգելի տիկնայք և պարոնայք,
եթե մարդը ցանկացած պաշտոնում կամ աշխատավայրում չի կարողանում աշխատել, կատարել իր անմիջական պարտականությունները, տապալում է ամեն ինչ, ինչպե՞ս են վարվում այդ մարդկանց հետ: Չեմ կարծում, որ պարբերաբար սխալ ախտորոշում կատարած կամ օպերացիաների ընթացքում մարդ սպանած բժշկին հեռացնելուց առաջ, ձեզ մոտ հարց առաջանա, բա ո՞վ է նրա փոխարեն աշխատելու: Անգրագետ և երեխային ծեծող ուսուցչին աշխատանքից հեռացնելուց առաջ, երևի միշտ ձեզ տանջում է այդ հարցը. «Բա ով է գալու այդ անգրագետի փոխարեն»: Իր զինվորներին մենակ թողած և ռազմադաշտից փախած կամ զինվորի մեջքից կրակող հրամանատարին պաշտոնից հեռացնելուց առաջ դուք երևի միշտ մտածում եք, որ «խեղճ հարիֆն ինչ աներ» և, որ ամենակարևորն է՝ ով է գալու նրա տեղը:
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ, կանգնելով հայելու առաջ և նայելով Ձեր իսկ աչքերի մեջ... և կհասկանաք, որ էլ երբեք այդ հարցը չեք տա..., եթե իհարկե դեռ մարդ եք մնացել և ունեք բանականություն»։