Ադրբեջանցին պատրաստվում է հայ աղջկան նվիրել ոմն Մուրադին ծննդյան օրվա առթիվ. Տելագրամ Ալիքներում կատարվողի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Christian Solidarity International կազմակերպությանը լայնածավալ իրազեկման գործընթաց է սկսել։
Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմը հանգեցրեց նրան, որ հազարավոր մարդիկ բաժանվեցին իրենց ընտանիքներից։ Հայերը հուսահատ փնտրում են իրենց հարազատներին սոցիալական ցանցերում ։
Ադրբեջանցիները զանգվածաբար տարածում են այս լուսանկարներն ու սպառնում բռնաբարել ու սպանել դրանց վրա գտնվող մարդկանց ։
(Նրանց անվտանգության համար մենք այս գրառման մեջ թաքցրել ենք այդ մարդկանց դեմքերը):
Աղջկա լուսանկարի տակ ինչ-որ մեկը 500 դոլար է առաջարկել նրան, ով այն կհասցնի իրեն։ Նա պատրաստվում է հայ աղջկան նվիրել ոմն Մուրադին ծննդյան օրվա առթիվ:
Երեխաների լուսանկարի վերևում ինչ-որ մեկը գրել է. «պոռնիկների երեխաները պետք է մաքրեն զուգարանները և կոպեկներով ջանասիրաբար աշխատեն հանքերում»։
Երեխաների լուսանկարի տակ ինչ-որ մեկը մեկնաբանում է.«նրանք կորել են ։ Նա, ով գտնում է նրանց, բռնաբարում է նրանց, կտոր-կտոր անում և տալիս շներին կերակրելու համար»:
...
Նիկոլ Փաշինյան֊ Մեր գնահատակնով , արցախցիներին այս պահին վտանգ չի սպառնում։
...
Ոմ՞ գնահատականով։ «Մեր գնահատականով» արտահայտությունը ում՞ է վերաբերվում»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
- Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է
- Արցախցի վիրավոր կնոջը տեղափոխել են Ադրբեջան