Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում
Արցախում մարդասիրական աղետ է։ Մարդիկ գիշերում են բաց երկնքի տակ, չկա սնունդ, դեղորայք... Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե նման իրավիճակում բավարա՞ր են արդյոք ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը, որը Արցախի քաղաքացիների հովանավորն է։
«Երբեք չի կարող լինել բավարար, քանի որ մեր դիմաց կանգնած թշնամին շատ անկանխատեսելի է։ Մեր ղեկավարը շատ ունի թերություններ, չեմ ասի վախկոտ, բայց շատ ավելի զգուշավոր է, քան պիտի լինի ղեկավարը։ Ցանկացած ղեկավար պետք է առանձնանա և պատասխանատվություն վերցնի իր վրա։ Բավարար չեմ համարում, բայց ծայրահեղություն էլ չեմ ուզում, չեմ ուզում ես և իր թոռները տեսնեն մութ ու ցուրտ տարիները։ Հայաստանը հազարավոր երեխաներ կորցրեց, չեմ ուզում պատերազմի մեջ մտնի»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ այն կարծիքը հայտնեց, որ պետք է իշխանափոխություն լինի. «Իշխանափոխություն է պետք արվի, ուրիշ բան չկա էլ ստեղ։ Մենք երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք պահել, հիմա ստացվում է ճակատներս խարանված ենք ապրում»։
«Հայաստանը ոչ մի քայլ չունի անելու, պատերազմի մեջ իրավունք չունի մտնելու»,-ասաց մեկ ուրիշ քաղաքացի։
«Շատ ցավալի է, ազգի հերոս տղաներ են այնտեղ սպանվել, դրա արդյունքն էլ էս եղավ, պետականամետ, պետություն շինող ով կար, բոլորը գնդակահարվեցին։ Սա վերջը չէ, խելքներս հավաքենք գլուխներս զինվենք, նաղդ բերելու ենք, ու կբերենք»,-շարունակեց մյուսը։
Քաղաքացիներից մեկն էլ հիմնական խնդիրը համարեց մտավորականության տգիտությունը.
«Էս բոլորի մեղավորը, ոչ միայն մեչ ներկա ու նախկին ղեկավարներն են, այլ մեր մտավորականությունը, որի մեծ մասը տգետ է ու մեծամիտ։ Ես 2020-ին գրել էի, որ նոր պատերազմը անխուսափելի է, պատրաստվեք պատերազմի»,-ասաց նա։
«Արցախն հիմա էնպիսի վիճակում է, որ չեմ կարող ասել՝ ինչ քայլերով պետք է օգնենք»,-նշեց մեկ այլ քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան