Բեգլարյան. Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները
Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ գրառմանը կից տեսանյութ հրապարակելով:
«Այստեղ է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»,- գրել է նա։
Ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանը գրում է. «Ստեփանակերտի այս թաղամասը (Կրկժան) լրիվ դատարկ էր։ Երեկ այնտեղ էի: Քիչ առաջ անցավ խաղաղապահի զրահամեքենան։ Այս տների բնակիչներն ապաստան են գտել քաղաքի կենտրոնում»։
Azerbaijani forces closely approached this suburb of Stepanakert and even entered the first houses.
— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) September 23, 2023
The ceasefire violation of September 21 occurred here.
Entire Krkzhan is empty because of security high risks. https://t.co/twvex6ID5h
Հարակից հրապարակումներ`
- Աղետյալ Արցախը՝ լուսանկարներում
- Դավիթ Բաբայան. Զինված որևէ մեկը չի մտել Ստեփանակերտ
- Ստեփանակերտում կրկին կրակոցներ են լսվել, տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինյալները ներխուժել են քաղաք
- «Թուրքերը մտան Ստեփանակերտ»
- Արցախում կրակոցները չեն դադարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին