Բլինքեն. Բաքվի ռազմական գործողությունները Ղարաբաղում հակասում են կարգավորման ջանքերին
Այս շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը հակասում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է այս շաբաթվա իրադարձություններին, հատկապես Ադրբեջանի ռազմական գործողություններին, մենք ցանկանում ենք հստակեցնել, որ Միացյալ Նահանգների ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է մեր գործադրած ջանքերին,բայց ամենակարևորն այն է, որ երկու երկրներն էլ ջանքեր են գործադրում տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղ լուծում գտնելու համար, որն արտացոլում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերը։ Երկու երկրներն էլ իրենց ներդրումն են ունեցել այդ գործում, այդ թվում՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Մենք Եվրամիության հետ աջակցում ենք այս աշխատանքին, ուստի այն գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, ուղղակի հակասում են այդ ջանքերին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և ռազմական ֆինանսական օգնություն ցուցաբերել Երևանին
- ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն
- Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ