Ժաննա Անդրեասյան. Թեմատիկ պլանների և դասի պլանի մասով տեխնիկական լուծում ենք մշակում
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փողոց դուրս եկած ուսուցիչների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները.
«Սիրելի ուսուցիչներ,
այս օրերին բոլորիս մտքերն ու անհանգստությունները մեր հայրենակիցների հետ են։
Բայց քանի որ նախորդ գրառմամբ խոստացել էի, որ կգրեմ ուսուցիչների առաջարկների քննարկման արդյունքների մասին, ուզում եմ տեղեկացնել, որ քննարկել ենք առաջարկները և դրանց մի զգալի մաս ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող։ Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն կուղարկվի դպրոցներ, նաև կարգերի փոփոխություններ կիրականացնենք։
Այս օրերին շատ քննարկված թեմատիկ պլանների և դասի պլանի մասով նշեմ, որ արդեն տեխնիկական լուծում ենք մշակում, որ պատրաստ կլինի առաջիկայում։ Տեղեկատվական հարթակում կտեղադրվեն թեմատիկ պլանների նմուշները, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ-ի կողմից։ Ընդ որում, թեմատիկ պլաններից հանելու ենք դասի պլանների հատվածը, որպեսզի կրկնակի աշխատանք չպահանջվի։ Ուսուցիչը, մուտք գործելով էլեկտրոնային մատյան, կունենա հնարավորություն՝ ինքնաշխատ ընտրել և ներբեռնել գոյություն ունեցող թեմատիկ պլանը՝ դրա վրա ըստ անհրաժեշտության իր փոփոխությունները անելով՝ օրինակ ժամաքանակը փոխելով կամ կկարողանա ընտրել սեփական թեմատիկ պլանը ստեղծելու տարբերակը։ Ընդ որում, նախատեսում ենք հանել թղթային տարբերակի ստորագրությունների պահանջը, հաստատումները կարվեն հենց հարթակում, լրացուցիչ թղթային որևէ բան չի պահանջվի։ Ինչ վերաբերում է դասի պլաններին, ապա եթե էլեկտրոնային հարթակում լրացվեն անհրաժեշտ տվյալները, ապա առանձին գրավոր դասի պլան ունենալու պահանջը չի գործի։ Այս փոփոխությունները ընթացքում են, նաև ԿՏԱԿ-ի մասնագետները կապի մեջ կլինեն արդեն իսկ հարթակում տվյալները լրացնող ուսուցիչների և դպրոցների հետ՝ տեխնիկական անհրաժեշտ լրամշակումները անելու համար։
Այս տարի կպահպանենք զուգահեռ տարբերակները, այսինքն, ովքեր սկանավորված կցել են կամ լրացրել են, լրացուցիչ աշխատանք անելու կարիք չեն ունենա։
Մյուս առաջարկները նույնպես քննարկել ենք, ինչպես օրինակ՝ տարակարգի փաթեթը թեթևացնելու, որը պլանավորվում է և այլ հարցերով։ Ինչպես նշեցի, այդ բոլոր առաջարկներով մանրամասն գրությունը կուղարկվի եկող շաբաթ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկների համար, դրանք իրոք շատ կարևոր էին։
Այսօր նաև կամավոր ատեստավորման առաջին օրն է այս տարի դիմած ուսուցիչների համար։ Բոլոր մասնակցող ուսուցիչներին մաղթում եմ հաջողություն»։
Հարակից հրապարակումներ`
- Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
- Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները
- Թմբիրից արթնացել է ուսուցիչը, բավական է․ ուսուցիչ
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան