«Ժողովուրդ». Այդպես էլ կառավարության նիստի ժամանակ ոչ մեկ ոտքի չկանգնեց ու մեկ րոպե լռությամբ չհարգեց զոհված արցախցիների հիշատակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարության անդամները երեկ՝ նիստի մեկնարկին, հոտնկայս էին «մեծարգո վարչապետին» դիմավորելիս, սակայն զոհերի հիշատակը նույնքան կազմակերպված չհարգեցին։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նիստի մեկնարկին այդպես էլ նրանք ոտքի չկանգնեցին ու մեկ րոպե լռությամբ չհարգեցին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված արցախցիների հիշատակը. մի երևույթ, որ կարելի է «աննախադեպ» համարել։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա կառավարության անդամներից որևէ մեկը չցավակցեց արյունահեղությանը զոհ գնացած արցախցիներին, կարծես ոչինչ չէր եղել։
Ու եթե չլիներ Փաշինյանի կարճ ներածական խոսքը, իրականում՝ ազդարարումը, թե ՀՀ դեմ հիբրիդային քարոզչական պատերազմ է սկսվել, իսկ Արցախում մնացած քաղաքացիական անձանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա սուբսիդիոն ծրագրերով վերանորոգվող փողոցների շարքի թվարկումից չէիր ասի, թե ինչ իրավիճակում է այսօր Հայաստանը, ինչ իրավիճակում է Արցախը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում