«Հրապարակ». Ինչն է է պատճառը, որ իշխանության հրահրմամբ, քանի օր է՝ ակցիաներ են իրականացվում Ռուսաստանի դեսպանության մոտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած երեկ ողջ օրը լուրեր տարածվեցին, թե կառավարությունը մտադիր է երկրում ստեղծված իրավիճակը լիցաքաթափելու նպատակով պարետային ժամ մտցնել, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցրին, որ նման քննարկում գոնե մինչև այդ պահը չի եղել: Ավելին՝ ՔՊ-ում կասկած չունեն, որ մի քանի օրից «ղարաբաղցիների շարժումը» կճնշվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ամենակոշտ միջոցներով ճնշել հանրային ընդվզումները։
Երեկ և անցած օրերին մենք ականատես եղանք ոստիկանների վայրագություններին։ ՔՊ-ում գործի են դրել նաև տեղեկատվական գրոհը և քարոզչական հարթակներով ու պատգամավորների շուրթերով փորձում են համոզել, որ Հայաստանում հինգերորդ շարասյանը Ռուսաստանն է խաղի մեջ մտցրել, և ուզում են Հայաստանն ազատել «ռուսին չենթարկվող, ազատ, եվրոպամետ իշխանություններից», որպեսզի համաձայնեն Զանգեզուրի միջանցքը տալու հետ, և ռուսների վերահսկողությունը հաստատվի այդ միջանցքում։ Նաև դա է պատճառը, որ իշխանության հրահրմամբ, քանի օր է՝ ակցիաներ են իրականացվում Ռուսաստանի դեսպանության մոտ, ինչը նոն-ստոպ ռեժիմով լուսաբանվում է իշխանական լրատվամիջոցներում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում