Ռուսաստանը կօգնի Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը. Լավրով
Ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը և այնտեղ վստահության ամրապնդմանը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորեցին երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը։
Անդրադառնալով խաղաղապահների թվին, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից։ «Նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը»,- ասել է Լավրովը։
«Մեր խաղաղապահներն այժմ օգնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումներին։ Խաղաղապահներն այնտեղ ներկա են ՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար, որպեսզի ղարաբաղցիները հատկապես սկզբնական շրջանում, իրենց ապահով զգան»,- ընդգծել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին