Շարմազանով. Բան ունեք ասելու՞, կապիտուլյանտին ասեք
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
««Ուշադրություն.հատուկ Նիկոլի ստերը տարածողներին։ Հայաստանի ինքնիշխանությունը լացացրել է հենց Նիկոլը։
Նայեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը.
9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
Սա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է, որը ստորագրել է հենց Նիկոլ Փաշինյանը։
Սյունիքով անցնող Նախիջևանի ու Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Սա Նիկոլն է ստորագրել։
Նիկոլն է ստորագրել,որ Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահները։
Ի՞նչ եք հիմարաբար միջանցքի թեման ուրիշի վրա բրդում։
Ի՞նչ էք էլ հավայի ինքնիշխանության պաշտպան ձևանում։
Բան ունեք ասելու՞, կապիտուլյանտին ասեք։
Թե՞ Արևմուտքը այլ հրաման է ձեզ տվել, այ Հայաստանի անկախությունը թուրքի ոտքերի տակ մատաղ անող էակներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան