Պատգամավորը՝ ոստիկաններին. Դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որից փախչել չեք կարող
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է, պետք չէ այլևս զարմանալ: Պետք է արձանագրել ու առաջ անցնել:
Նույնը վերաբերվում է քննիչներին, դատախազներին, դատավորներին, ԱԱԾ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց համար որոշում ունեն:
Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ: Կան այլ տարբերակներ` չենթարկվել, հրաժարվել անօրինական հրամաններ կատարելուց, պասիվանալ կամ ուղղակի հեռանալ համակարգից:
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որից փախչել պարզապես չեք կարող, բայց կրկնում եմ` դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության նետած նռնակներից վնասվել են չեմպիոն Իգոր Կարապետյանի ոտքերը. տղան բոլորի աջակցության կարիքն ունի
- «Ժողովուրդ». Պարզվում է՝ ոչ բոլոր ոստիկաններն են պարգևավճար ստացել
- Իրավական անվճար օգնություն՝ ոստիկանություն բերվածներին
- «Խեղդում ա, խեղդում ա». ոստիկանները գետնին են գցում անչափահասին
- Ահազանգ. Ոստիկանի դաժան ծեծի հետևանքով վնասվածքներ է ստացել արցախցի Սլավիկ Աղաբալյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին