Սիրուշո. Մի խոսքով, մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին
Հայտնի երգչուհի Սիրոշոն, որ ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է, գրում է.
«Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում պատասխանել: Փորձեմ ևս մեկ անգամ համառոտ այստեղ ներկայացնել:
Երեկ ոստիկանները մարդկանց ու տեսախցիկների առջև բռնություն են կիրառում Լևոնի վրա, որից հետո նա ուղեղի ցնցումով տեղափոխվում է հիվանդանոց:
Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար (պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել):
Հիմա մոտ օրերս պետք է որոշում կայացնեն՝ կալանավորելու են, թե ոչ:
Ու սա միայն Լևոնի հետ չի տեղի ունենում: Բռնի ուժ է կիրառվում 10 տարեկան երեխայից մինչև կանանց ու տարեցներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի:
Մի խոսքով, մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին:
Այսպես ասեմ՝ որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու ու ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ
- Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
- Սիրուշո․ Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ
- Լևոն Քոչարյանին փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
- Կոչուբաև. Շտապ օգնության բրիգադը Լևոն Քոչարյանին հոսպիտալացնում է
- Բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան