Քաղաքական 13:42 23/09/2023 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։
Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ որ Ռուսաստանը, որպես պետություն, խոստացել էր նրանց, որ խաղաղություն է ապահովում ու թույլ չի տալու պատերազմ, ու մարդիկ հավատացել էին։ Նիկոլի´ն չէր խոստացել, այլ՝ Արցախի ժողովրդին։ Ու նրանց՝ ռուսներին, Նիկո´լն էր գցել, ու ծաղրում Ուկրաինա այցով, ոչ թե Արցախի ժողովուրդը։

Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ մի քանի հազար արցախցի տղերքը կռվել են աննկարագրելի հերոսությամբ՝ պահելով հողն ու հայրենիքը։ Պահելով մեր բոլորի՝ անասունի վերածման ճանապարհին գտնվող հայի արժանապատվությունը։

Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան
«մեծարգո» ասել։

Տղերքից ներողություն չպե՞տք է խնդրի հայ հասարակությունը, որը 9 ամիս անտարբերությամբ նայում էր շրջափակված Արցախին։
Ներողություն չպե՞տք է խնդրեն 9 ամիս լռություն պահած ազդեցիկ հայերը, այդ թվում՝ Արցախի անունով բազմաթիվ միլիոններ աշխատածները։
Ներողություն չպե՞տք է խնդրի ԱԺ-ն, որը բացառիկ հանգստությամբ կառուցողական աշխատում էր ու Նիկոլին տալիս կենցաղային հարցեր, ընդհուպ մինչև՝ Արցախի անկումից մեկ շաբաթ առաջ։ Ու թող ոչ ոք չասի՝ չէինք պատկերացնում իրականությունը։ Անուններով կարելի է նշել գործիչների, ովքեր ասում էին ինչ է լինելու (Վ. Օսկանյան, Ա. Աշոտյան, Տ. Աբրահամյան, Կ. Վրթանեսյան, Ա. Զաքարյան, Վ. Հովհաննիսյան, Ս. Դանիելյան, Ա. Թևանյան. ներողություն եմ խնդրում բոլորից, ում անունը չեմ նշում, շատ են):
Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը հնչեցրեց «Արցախը Ադրբեջանի մաս է», և դրանից հետո Երևանը չպայթեց՝ ընդվզման մեկ ակցիա տեղի չունեցավ։ Եթե մեր քաղաքական միտքը մեկ տարի առաջ սկսեր գրագետ ու ազնիվ պայքարը, շատ հնարավոր է, որ այսօրը չլիներ։ Բայց «պայքարի ռեսուրս չկա»,- ասում էին միլիարդատերերը, «դեռ ժամանակը չէ»- ասում էին իբր խելոքները։ Իսկ տղերքի ու Արցախի երեխեքի մեռնելու ժամանակը եկել էր։ Ստացվում է, որ մեր երկրում  միայն դրա ժամանակն է միշտ առկա։

Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր միլիարդներն ու բարեկեցիկ կյանքն ու գնաց Արցախ, ուրիշները հոդվածներ էին պատվիրում, թե շպիոն է՝ անգլիացու, ռուսի, չգիտեմ՝ էլ ում։ Ու դա անում էին սովորական խանդից։
Իսկ գիտե՞ք 9 ամիս շրջափակված Արցախի պայմաններում, երբ փորձ էր արվում կազմակերպել միջազգային հնչեղ ակցիաներ, քանի հայ հայտնի դեմքեր են հրաժարվել մասնակցել. «պայմանագիր ունեմ», «կարող է լավ չնայեն իշխանությունները», «մեզ  զգուշացրել են» , «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քիչ էլ սպասենք» ձևակերպումներով։

Դուք բոլորդ սպասեցիք։ Իսկ տղերքը չսպասեցին։ Եթե մի օր հայ ժողովրդի արժանապատվության վերականգնում սկսվի, ապա դա սեպտեմբերի 19-ին Արցախում կանգնած տղերքի շնորհիվ է, և ոչ միայն արցախյան ծագման։

300 սպարտացիների լեգենդը բոլորը գիտեն, բայց մի քանի օր առաջ նույնը կատարվել է Արցախում. մի քանի հազար տղերք կանգնել են ոչ միայն  իսրայելական, թուրքական, ռուսական լավագույն զենքով զինված 60 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ, այլև՝ «մեծարգոների խավի», անտարբեր հասարակության, Հ1-ից ֆաշիզմ տարածող քարոզչության, աններելի լռողների ու հայկական վերնախավերի մշտական-պատմական պրիմիտիվիզմի։
Բայց մի բան ուզում եմ ասել. շատերի համար սեպտեմբերի19-ից հետո կյանքը հաստատ փոխվել է, ու միայն նրանք իրավունք ունեն տղերքից ներողություն խնդրելու։

Մի բան էլ. քանի դեռ «մեծարգոների» կառավարությունը դպրոցական դասագրքերում չի վերախմբագրել պատմությունը, հիշեցնում եմ, որ Սարդարապատի ճակատամարտում առանցքային դեր են կատարել Արցախի ջոկատները և արցախյան հրամանատարները։ Ինչպես 1988-ից այդպես արեցին Հայաստանի տարբեր շրջաններից ու սփյուռքից հայեր՝ Արցախում։

Ու մի պատմական Գերագույն գլխավոր Մեծարգո կարողացավ հինգ տարում ներքին ֆաշիզմ սերմանել, հայաստանցի-արցախցի- սփյուռքահայ բաժանել, բզկտել ու բոլորին թշնամացնել իրար դեմ ու 2021 թվականին ստանալ 680 հազար ձայն, իսկ ընդհուպ մինչև այսօր՝ ունենալ թեև փոքր, բայց աջակցություն՝ «հանուն ինքնիշխանության»։ Արա, ձեր պատկերացրած «ինքնիշխանությունը» պարտադիր պետք է լինի հայրենիքի կորստով ու ուրիշ տղերքի կյանքերո՞վ։

Իսկ ունե՞նք արդյոք ինքնիշխանություն կամ գոնե արժանապատիվ հասարակություն վերականգնելու հույս։ Երևի ունենք, էս քանի օրը կերևա, եթե հասարակության տարբեր շերտեր սկսեն վերջապես հասկանալ, թե ինչ է կատարվել ու համարժեք արձագանքեն։ Դուրս գան փողոց՝ սկզբում ազատագրվեն իրենք,  որպես անհատ ու հետո ազատագրենք Հայաստանը։ Եվ մարդկայնորեն շատ հետաքրքիր է, թե ով կլինի այն մարդը, ում սիրտը չի դիմանա ու կորոշի որ ինքը այլևս չի կարող լինել Մեծարգոյի իշխանության մեջ՝ ու կտա հրաժարական»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}