Նիկոլն սկսեց հատ-հատ ձերբակալել նրանց, ովքեր իրենց վշտի մեջ պայքարելու ուժ էին գտել.Արամ Գևորգյան
«Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«Նիկոլենք պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հորը կալանավորեցին՝ աղազարյան հովիկին հայհոյելու համար։ Ոմանք գուցե կողքից ասեն՝ «դե ինչ կապ ունի զոհվածի ծնող ա, եթե հանցանք ա արել, պիտի օրենքի առաջ հավասար լինի»։ Էս մարդը երկու անգամ ա հուղարկավորել իր որդուն։ Դեռ մասունք կա, որ չի գտնվել, ու, գուցե երրորդ անգամ ստիպված լինի բացել որդու շիրիմը։ Հասկանո՞ւմ եք, որ էս մարդիկ էլ ոչ նյարդային համակարգ ունեն, ոչ էլ իրենց զսպելու կարողություն, երբ իրանց դիմաց իրենց որդուն կտոր-կտոր անողի կողմնակիցներ են հայտնվում։
Ոչ բոլոր ծնողներն են անինքնասեր, որ ոչ միայն համակերպվեն իրենց զավակի կորստի հետ, դեռ մի բան էլ գնան աննայի մոտ օգնական աշխատեն, մյուս տղուն էլ տանեն ընդեղ խոհարար։ Արմենն էն ծնողներից ա, ով իր որդուն չի ուրացել։ Ինքը պայքարել ա ու պայքարելու ա նրանց դեմ, ովքեր իրեն էս օրին են հասցրել։
նիկոլն էս ազգին սգավոր դարձրեց, իսկ հետո սկսեց հատ-հատ ձերբակալել նրանց, ովքեր իրենց վշտի մեջ պայքարելու ուժ էին գտել»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի տեղահանված ընտանիքը պարտավոր չէ տարին մեկ անգամ դռնեդուռ ընկնի՝ ապացուցելու, որ հարազատը իրոք զոհվել է․ Լիաննա Պետրոսյան
- Նիկոլին հայհոյելու համար այլևս հրապարակային գնդակահարում են. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա