Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ Արարատ Միրզոյան
«ՀՀ կառավարությունն, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ ու ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել այդ նպատակի համար: Ավաղ, մենք չունենք խաղաղության հաստատման գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- այս մասին գրել է X սոցցանցում (նախկինում Twitter) գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին Ադրբեջանի ագրեսիան ցույց է տալիս բացահայտ անտեսում Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:
«Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք պատերազմ սկսել, և դուք ոչինչ չեք կարող փոխել ։ Միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք»,- գրել է Արարատ Միրզոյանը։
2/2AZ aggression during #UNGA78 week shows open disregard for int’l community gathered here in New York. Message is clear:“you can talk about peace &we can go to war &you will not be able to change anything. Int’l community,@UN should demonstrate strong political will to condemn. pic.twitter.com/xYfz62aqW7
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 24, 2023
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան