Զոհված զինծառայողի հայրը՝ Արմեն Գալստյանը կալանավորվեց. փաստաբան
Կալանավորվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը: Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Թրքահպատակ իշխանությունը տուգանք նախատեսող հոդվածով կալանավորեց Արմեն Գալստյանին»,- գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ուղիղ եթերում նա ասաց. «Արմեն Գալստյանն այն ծնողն ,է որը ստիպված է եղել իր որդուն հուղարկավորել երկու անգամ. մեկ անգամ հուղարկավորել է գոտկատեղից ներքև, մեկ անգամ՝ գոտկատեղից վերև մասունքներրը, ընդ որում՝ Լևոն Գալստյանի գլուխը մինչև հիմա չի հայտնաբերվել»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին մեղադրանք ներկայացվեց առերևույթ միջին ծանրության հանցանքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլն սկսեց հատ-հատ ձերբակալել նրանց, ովքեր իրենց վշտի մեջ պայքարելու ուժ էին գտել.Արամ Գևորգյան
- Մեկ անձ ձերբակալվել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՔՊ-ականի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով
- Եռաբլուրում ծնողներ ՔՊ-ականներին՝ «Դուք թուրք դավաճան եք»
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա