Բաբայանը ներկայացրել է քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակում բանտարկվածների գործերի ընթացքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Կարճ ամփոփեմ հավաքներից ու անհնազանդության ակցիաներից ոստիկանության կողմից առևանգված, այնուհետ քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակներում բանտարկված իմ ու գործըներոջս, Ռուդիկ Դոլունցի գործերի ընթացքը.
1. Անչափահաս Արմեն Մարտիրոսյան - Նախաքննության ընթացքում հաջողվեց հասնել նրան, որ քրեական հետապնդումը հարուցվեց միջին ծանրության հանցագործությամբ, իսկ այդ դեպքում կալանքը չէր կարող կիրառվել: Ազատ է արձակվել:
2. 18-ամյա արցախցի տղա - Կալանավորվեց 2 ամսով:
3. Կարեն Կարապետյան - շուրջ 7 ժամ (ընդմիջումներով) տևած նիստից հետո Կարեն Ֆարխոյանը կիրառեց 20-օր տևողությամբ տնային կալանք:
4. Տաթև Արցախ (Վիրաբյան) - Կալանավորվեց 2 ամսով:
Բացի անչափահասի գործից՝ մյուս բոլոր որոշումները բողոքարկվելու են Վերաքննիչ քրեական դատարան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա