Երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը գցելու է այս հրապարակի մարդկանց վրա. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք միայնակ ենք թուրքի ու ադրբեջանցու դիմաց, ինչպես 44-օրյայի ժամանակ նույնիսկ Վրաստանն ու Իրանն էին փակել մեր օդային տարածքը»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի ուղերձին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Կոմիտեի» անդամ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ուղերձում ակնարկել է, որ քանդել է ՀՀ բանակը, փառապանծ գեներալներին նստացրել է բերդեր:
«Հետո էլ համարձակվում է ասել, որ Հանրապետության հրապարակում կանգանծ հայրենասերները մեր երկրի անկախությանը վնասելու են: Ինքը հերթական անգամ, երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը փորձելու է գցել այստեղ կանգնած մարդկանց վրա»,-ասաց Մամիջանյանը՝ հայտարարելով, որ սկսված շարժման միակ հովանավորը ՀՀ քաղաքացին է:
Նա հայտարարեց, որ ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը իր անձնական թշնամին է:
«Կոմիտեի» անդամը հայտարարեց, որ եթե համաժողվորդական շարժումը հաջողության չհասնի, ապա էթնիկ զտման վտանգը կախվելու է Սյունիքի, Գեղարքունիքի և ամբողջ Հայաստանի վրա:
Մամիջանյանը տեղեկացրեց, որ թուրքական մամուլն արդեն սկսել է պատրաստությունը իրենց անվանած միջանցքն ուժով բացելու համար:
«Ու հրապարակում կանգնած մարդիկ գիտեն, որ այս շենքում նստողն ունակ է պայմանավորված, դավադիր պատերազմի, նրանում կասկածող կա՞»,-ասաց նա և հավելեց, որ արդեն չկա մեկը, որը Հայաստանի անվտանգային հարցերի լուծումը թողնի Փաշինյանին:
Նա հայտնեց, որ կա մի ճանապարհ՝ պարտադրել ՔՊ ֆրակցիայի պատգամավորներին հեռացնել Փաշինյանին:
«Դեպի հզոր Հայաստան ճանապարհին կանգնած են այն պատգամավորները, որոնք չեն ցանկանում հեռացնեն Փաշինյանին»,- հայտարարեց Մամիջանյանը և առաջարկեց սկզբի համար զանգահարել այդ պատգամավոներին և փոխանցել, թե ժողովուրդն ինչ է մտածում Նիկոլի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի. Թևանյան
- Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան