Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
«Հետագա սերունդներն ամոթով են մեզ հիշելու. մեր օրոք Հայաստանը գցեց Արցախի ժողովրդին, որը մեր հայրենակիցներն էին»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ այս խայտառաությունից մենք երկար ժամանակ չենք կարողանալու դուրս գալ. «Նիկոլի անունը կմոռանան, բայց կհիշեն, որ Հայաստանի միջոցով ինչ ոճրագործություն է եղել այնտեղ։ Ու այդ մեղքը բոլորիս վրա է։ Ու այսպես անպատիվ մենք պետք է ապրե՞նք։
Նիկոլը գնալու է 100 տոկոսով, ցանկացած գնով, բայց մենք առաջին քայլը փորձում ենք այնպես անել, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ, եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի։
Եվ վայ իրենց։ Դրա համար մեզ պետք է ինչքան շուտ, դա անել»։
Վազգեն Մանուկյանը իշխանափոխության համար պայքարող քաղաքական ուժերին համերաշխության ու միասնական գործելու կոչ արեց. «Ներեք իրար, ձեռք ձեռքի տվեք, իրար լրացրեք։ Բոլորս միասին դա պետք է անենք։ Ես պատրաստ եմ կոմիտեի գործընկերների հետ հանդիպել քաղաքական ուժերի հետ։ Թող գան, միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը, միասնական լինելով կարող ենք ջարդել այս դևին... Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին։
Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, երբ ինքը փսլնքոտ լակոտ էր, ու հիմա մե՞զ է ասում։ Ի՞նչ է հասկանում նա անկախությունից։ Նա ուզում է Հայաստանը սարքել իր «դուքյանը»»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, նոր բան չէ, որ հարևանիդ հետո պետք է կարողանաս խոսել։
«Բայց Թուրքիան մեզ հետ խոսում էր հարգանքով։ Թուրքերը ուժ սիրում են, արհամարհում են թույլին, մենք ուժեղ էինք այն ժամանակ։ Հիմա թույլ ենք, թույլի հարաբերությունը թուրքի հետ անիմաստ է»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անկախության մսխողը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով
- Փաշինյան. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին