Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:
«Կոմիտեի» անդամ Իշխան Սաղաթելյանը դիմեց շենքը հսկող ոստիկաններին:
«Տղերք, ձեզ Նիկոլից ազատելու ենք, որ գլուխներդ հպարտ ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե թուրքահպատակ ստրուկին»,-հայտարարեց Սաղաթելյանը:
Նա ասաց, որ ոստիկանների աչքերում ամոթի զգացում է տեսնում, քանի որ նրանք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը:
«Մենք Նիկոլից կազատենք ձեզ, բայց ձեզանից շտ բան է կախված: Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում»,-հատուկջոկատայիններին դիմեց Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
- «Թուրքերեն չենք հասկանում, շարունակում ենք երթը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա